Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Որոշ պատգամավորների տեխնիկայի խնդիրը դեռ չի լուծվել

Որոշ պատգամավորների տեխնիկայի խնդիրը դեռ չի լուծվել
19.03.2019 | 01:40

Մոտ մեկ ամիս առաջ գրել էինք, որ պատգամավորների մի մասը ո՛չ գույք ունի, ո՛չ էլ անհրաժեշտ տեխնիկա: Խորհրդարանական ընտրություններից երեք ամիս անց Ազգային Ժողովի նոր ղեկավարությանը հաջողվել է լուծել միայն գույքի խնդիրը. պատգամավորներն ու նրանց օգնականները գոնե նստելու տեղ ունեն:


«Հիմնականում տպիչ ու պատճենահանող սարքավորումների կարիք է զգացվում: Քանիցս դիմել ենք, ասում են՝ սպասեք, մինչև հայտարարված «տենդերն» ավարտվի, որ տեխնիկան ձեռք բերենք»,- ասաց «Իրատեսի» աղբյուրը:


Ի դեպ, պատգամավորների մի մասն էլ աշխատում է անձնական համակարգիչներով: «Վախենում եք՝ վերահսկե՞ն»,- հարցրինք: Բացասական պատասխան չստացանք, բայց և նշեցին, որ նոր համակարգիչները հաճախ են ծրագրային խնդիր ունենում. «Րոպեն մեկ հո չե՞նք ասի՝ խնդիր կա, չենք կարողանում աշխատել: Մեր անձնական համակարգիչներով աշխատելը և՛ ապահով է, և՛ տեխնիկական խնդիրներ չեն առաջանում»:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2899

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ